18.04.2023|
15:37
Յուրաքանչյուր օրվա ավարտին այլևս թթվածին չկա, հավատ, որ ՎԱՂԸ կլինի, պարզապես ՉԿԱ: Այսպես է զգում Արցախում բնակվողների մեծամասնությունը: Այն, որ ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սաստկանում են և օղակը Արցախի շուրջ օր օրի սեղմվում է, դա տեսնում և ապրում է յուրաքանչյուրը. ապրում է չկոտրվելով, ձեռքերը ցավեցնելու աստիճան բռունցքած: Սա կյանքի ու մահու կռիվ է, գոյատևման և ոչնչացման կռիվ է, ու շատերը պատրաստ են հանուն գոյատևման անցնել այս սարսափի միջով: Սա իրականության մի մասն է՝ ծա՜նր, բայց գիտակցում, որ թշնամու առջև ծնկելը մեռնելու չափ ԱՄՈԹ է: